Լրագրող, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանը գրում է․ «Սոցիալական ցանցերում արդեն բազմաթիվ բողոքներ կան ադրբեջանական բենզինի բացասական հետևանքների մասին։ Այս պահին դրանք դեռևս մեքենաների շարժիչների և բենզինի այրման գործընթացի այլ դետալների փչանալուն են վերաբերում։
Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ աստիճանի վատ բենզին է, որ ներկրումից մոտ մեկ ամիս անց արդեն վնասում է մեքենաները։ Մարդկանց առողջության առումով դեռ հետո կիմանանք»։
Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան