ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն ընդունել է ՀՀ-ում Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն ընդունել է ՀՀ-ում Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Մուհամմադ Ալ-Շեյխլիին։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից։

«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են էներգետիկայի բնագավառում երկկողմ համագործակցությանը, դրա հեռանկարներին առնչվող մի շարք հարցեր։

Նարեկ Ապիտոնյանը կարևորել է Հայաստանի և Իրաքի զարգացող հարաբերությունները և հույս է հայտնել, որ էներգետիկայի բնագավառում երկկողմ համագործակցության դինամիկան կբարելավվի և նոր հնարավորություններ կընձեռնվեն»,-ասված է հաղորդագրության մեջ:

Leave a Comment