
ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունը հայտնում է․«Կիբեռոստիկանության կողմից կատարված աշխատանքների արդյունքում այսօր կրկին հնարավոր է եղել կանխարգելել մոտ 15.000.000 ՀՀ դրամի հափշտակության դեպք, իսկ քաղաքացին չի կորցրել իր գումարը։
Ցավոք սրտի հանցատեսակը շարունակում է տեղ գտնել մեր հասարակության շրջանում։
▫️Հարգելի՛ քաղաքացիներ, կրկին անգամ խնդրում ենք չվստահել կասկածելի, ահաբեկող հեռախոսազանգերին, իսկ ստանալու դեպքում պարզապես դիմել ոստիկանություն»։
Աղբյուրը` ՀՀ ՆԳՆ ոստիկանություն