
«Վերջին մեկ տարվա ընթացքում հետևողական աշխատանքի արդյունքում հորդորել եմ, կամ իմ որոշմամբ ազատել եմ աշխատանքից ՊՆ համակարգում գտնվող բոլոր այն ծնողներին, ովքեր ունեն զավակներ՝ այլ երկրի քաղաքացի»,- ասուլիսի ժամանակ ասել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Պապիկյանը նշել է, որ անմեղության կանխավարկածը հաշվի առնելով՝ չի կարող դա տարածել նաև հիվանդություն ունեցողների նկատմամբ: «Բայց ամեն դեպքում, կասկածի որդը շարունակում է ինձ ներսից կեղեքել և ճնշել, որպեսզի նրանց նկատմամբ նույնպես ուշադիր լինեմ»,-նշել է նա: