Ի դեպ, մամուլում տեղեկություն է հայտնվել այն մասին, որ դեկտեմբեր ամսին միայն նախարարները ստացել են մինչև 9 միլիոն դրամ պարգևավճար, իսկ փոխնախարարները՝ 4–5 միլիոն դրամ։ Տեսչությունների պետերն էլ՝ նախարարներին գրեթե հավասար խոշոր պարգևներ են ստացել՝ տեղակալները՝ փոխնախարարներին հավասար:
Ավելի վաղ էլ հայտնի դարձավ, որ պատգամավորներն են 3 միլիոնական դրամ պարգևավճար ստացել։ Քննչական կոմիտեում՝ մինչև 4,5 մլն դրամ և այսպես շարունակ։ Սա մեկնաբանելով՝ ՔՊ-ական պատգամավորներից մեկն ասաց, որ պետական պաշտոնյան պետք է արժանապատիվ վարձատրվի։
Ավելի վաղ, ի դեպ, Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ասում էր՝ 200 հազար դոլլարանոց բնակարանը ի՞նչ է, որ ես չունենամ։ Այո՛, այս տեմպերով ու նման պարգևավճարներով Սրբուհի Գալյանը, օրինակ, առավելագույնը 10 ամսում կարող է ունենալ 200 հազար դոլլարանոց բնակարան, բայց արդյո՞ք դա էին խոստացել նրանք մինչև իշխանության գալը։
Հիշեցնենք, ՔՊ-ն խոսում էր ոչ թե աղքատությունը նվազեցնելու, այլ այն իսպառ վերացնելու մասին։ Ասում էին՝ ժողովուրդ, գալիս ենք ձեզ համար, գալիս ենք, որ ձեզ համար լավ լինի, գալիս ենք, որ ձեզ այս սոցիալական վիճակից դուրս հանենք, ձեզ ծառայենք։ Ութ տարի հետո աղքատությունը համարյա նույն մակարդակի վրա է, ծայրահեղ աղքատությունն էլ աճել է, բայց ՔՊ-ականները սովորական բան են համարում, որ իրենք ունենան 200 հազար դոլարանոց բնակարան։
Հարց է առաջանում՝ ի վերջո ո՞ւմ համար էր հեղափոխությունը, ո՞վ դուրս եկավ սոցիալական վատ վիճակից։