Ֆլեշի Բարսեղի մոտ աշխատած Պապիկյան Սուրիկը լկտիաբար ստում է․ Արթուր Համբարձումյան

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը րոպեներ առաջ հերքեց այն փաստը, ըստ որի՝ Սև լճի հատվածում ծառայության անցնող հայ զինվորները, երբ անցնում են ադրբեջանական անցակետերով ենթարկվում են ստորացուցիչ ստուգումների։

Oragir.News-ի հետ զրույցում գյումրեցի ընդդիմադիր գործիչ, կառավարման մասնագետ Արթուր Համբարձումյանը, պնդում է, որ ստուգումների մասին վկայություն են տվել 100-ից ավելի զինվորներ, ովքեր այդ տարածքում են ծառայել, իսկ հարցմանն ի պատասխան պաշտապնության նախարարությունը հաստատել է։

Համբարձումյանի խոսքով՝ Սև լճի հատվածում կան մարտական դիրքեր, որոնք գտնվում են Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սահմաններում, սակայն փաստացի վերահսկվում են ադրբեջանական զինուժի կողմից։ Այդ դիրքեր հասնելու համար հայ զինվորները, ստիպված են անցնել ադրբեջանական անցակետերով և ենթարկվել նվաստացուցիչ ստուգումների։

«Խոսքը հարյուրավոր մարդկանց վկայությունների մասին է՝ զինվորների, սպաների, այդ հատվածում ծառայություն անցած անձանց և նրանց ծնողների։ Սա մեկ մարդու պատմություն չէ, սա հարյուրավոր մարդկանց վկայությունն է»,- նշում է Համբարձումյանը։

Նրա խոսքով՝ ադրբեջանական անցակետերում ծառայություն իրականացնող զինվորները շատ լավ խոսում են հայերեն։

Արթուր Համբարձումյանը հիշեցնում է նաև, որ նախկինում տվյալ թեմայով պաշտոնական հարցում է ուղարկվել ՀՀ պաշտպանության նախարարություն, և ստացված պատասխանը, ըստ էության, չի հերքել նման անցակետերի և ստուգումների գոյությունը։

«Պապիկյան Սուրիկը ուղղակի ստում է, լկտիաբար ստում է Պապիկյան Սուրիկը՝ ով ժամանակին դիմում էր գրում Հանրապետական կուսակցությանը միանալու համար լկտաբար ստում է, Պապիկյան Սուրիկը, ով ժամանակին աշխատել է Բարսեղ Բեգլարյանի՝ հայտնի Ֆլեշի Բարսեղի մոտ, լկտի ստում է, Պապիկյան Սուրիկը՝ ով մինչև հիմա ժողովրդին ներկայացնում է որ իրենք թավշիա, ոչ բեռնի հեղափոխություն են արել, իսկ դա եղել է իշխանության փոխանցում, լկտի ստում է»,- ասում է Համբարձումյանը։

Համբարձումյանը հարց է ուղղում Սուրեն Պապիկյանին. «Հարց-ցանկություն է՝ Պապիկյան Սուրիկը կուզե՞ր, որ իր զավակը ծառայի այնպիսի բանակում, որը ղեկավարում է հիմա ինքը և վարչապետը»։

Leave a Comment