ՀՀ պետական բյուջեի ծախսերն ըստ գործառական դասակարգման խմբերի. 2025թ հունվար-նոյեմբեր

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025թ. հունվար-նոյեմբերին ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 2,844,476.7 մլն դրամ։ 2024 թ.-ին համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 13․7% աճ։

Եթե խոսենք գործառական դասակարգման խմբերի ծախսերի մասին, ապա.

Ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների ոլորտում ծախսերը 2024թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ աճել են 9․1%-ով և կազմել 672,002.0 մլն ՀՀ դրամ։

Պաշտպանության ոլորտի ծախսերը աճել են 38․2%-ով և կազմել 564,491.8 մլն ՀՀ դրամ։

Հասարակական կարգի, անվտանգության և դատական գործունեության ոլորտի ծախսերը աճել են 7%-ով և կազմել 204,479.8 մլն ՀՀ դրամ։

Տնտեսական հարաբերությունների ոլորտի ծախսերը նվազել են 0.8%-ով և կազմել 157,512.4 մլն ՀՀ դրամ։

Շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտի ծախսերը աճել են 38․1%-ով և կազմել 11,408.0 մլն ՀՀ դրամ։

Բնակարանային շինարարության և կոմունալ ծառայությունների ոլորտի ծախսերը նվազել են 42․2%-ով և կազմել 7,054.2 մլն ՀՀ դրամ։

Առողջապահության ոլորտի ծախսերը աճել են 10․2%-ով և կազմել 145,017.8 մլն ՀՀ դրամ։

Հանգստի, մշակույթի և կրոնի ոլորտի ծախսերը աճել են 0․6%-ով և կազմել 34,959.1 մլն ՀՀ դրամ։

Կրթության ոլորտի ծախսերը աճել են 39.2%-ով և կազմել 251,046.8 մլն ՀՀ դրամ։

Սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը աճել են 4․9%-ով և կազմել 796,504.8 մլն ՀՀ դրամ։

Leave a Comment