«40-ը փորձ է, անցած ճանապարհ, սխալներ ու հաղթանակներ». Նելլի Պողոսյան

Երգչուհի, հաղորդավար Նելլի Պողոսյանն այսօր դարձել է 40 տարեկան: Տոնական օրը նա ամուսնու եւ դուստրերի հետ կանցկացնի Դուբայում: 

«Անհանգիստ եւ շատ հուզված եմ, որովհետեւ 40-ամյակիս շատ էի սպասել: Այն պետք է լիներ շատ ուրիշ, բայց որոշեցի չնշել: Ծնունդ անել չեմ ուզում, որովհետեւ դա կապում եմ հիշողությունների հետ, որոնք ինձ համար ուրախալի չեն»,- պատմել է Պողոսյանը:




Նա նշել է, որ այսօր կայցելեն այնպիսի վայր, որտեղ երեխաներն էլ հետաքրքիր ժամանակ կանցկացնեն: 

«40-ը պարզապես թիվ չէ։ Դա փորձ է, անցած ճանապարհ, սխալներ ու հաղթանակներ։
40-ում մարդն արդեն գիտի՝ ով է, ինչ է ուզում եւ ինչի համար այլեւս ժամանակ չունի»,- գրել է Նելլին։









Leave a Comment