Ամենքս այս գիտակցությամբ մնանք անսասան և շարունակենք յուրաքանչյուրս մեր առաքելությունը՝ ի փառս Աստծո, ի շահ մեր Հայրենիքի և ի պայծառություն մեր Մայր Եկեղեցու. Հարություն վարդապետ Կիրակոսյան

«Որպես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան՝ որդիական սիրով իմ անվերապահ նվիրումն ու հավատարմությունն եմ հայտնում քրիստոսակերտ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և մեր Սուրբ Եկեղեցու ազգընտիր գահակալ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Կաթողիկոսին: Հոգևոր-եկեղեցական կյանքի բնականոն ու անշեղ ընթացքն ապահովում են Հայրապետական պատգամներն ու վճիռները, որոնք անսակարկելի են և բացառապես գործադրելի:

Ամենքս այս գիտակցությամբ մնանք անսասան և շարունակենք յուրաքանչյուրս մեր առաքելությունը՝ ի փառս Աստծո, ի շահ մեր Հայրենիքի և ի պայծառություն մեր Մայր Եկեղեցու»:

Հարություն վարդապետ Կիրակոսյան

Leave a Comment