Հնարավոր չէ իրականացնել «բարենորոգում» չարի ոճով ու գործելակերպով․ Հայր Վաչե

Աստվածաշունչը չարին բնորոշում է որպես խաբեբա, զրպարտող և պառակտիչ: Այսօր այն ամենը, ինչ տեղի է ունենում Հայոց Եկեղեցու շուրջ իշխանությունների կողմից իբրև «եկեղեցական բարեկարգություն», կրում է հենց այս նույն «ձեռագիրը», գրել է Հայր Վաչե Մկրտչյանը։

«Կարևոր է հիշել մի պարզ ճշմարտություն. հնարավոր չէ իրականացնել «բարենորոգում» չարի ոճով ու գործելակերպով:

• Երբ օգտագործվում է զրպարտությունը՝ սիրո փոխարեն,

• Երբ սերմանվում է պառակտում՝ միաբանության փոխարեն,

• Երբ գործում է հարկադրանքը՝ ազատության փոխարեն,

սա ոչ թե բարեփոխում է, այլ նույն չարի հերթական դրսևորումը:

Չարը չի կարող բարիք ստեղծել, նրա նպատակը միշտ կործանումն է ու հոգևոր արժեքների նսեմացումը: Մնա՛նք արթուն և զգոն՝ տարբերելու լույսը խավարից»։

 

Leave a Comment