Սաղաթելյան․ Փաշինյանի կոչին միացած քահանաներից մեկը մի քանի օր առաջ ամենավերջին բառերով էր բնութագրում նրան

Սաղաթելյան․ Փաշինյանի կոչին միացած քահանաներից մեկը մի քանի օր առաջ ամենավերջին բառերով էր բնութագրում նրան

10 հունվարի 2026 – 13:15 AMT

PanARMENIAN.Net – Ազգային ժողովի պատգամավոր, ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում քննադատել է վարչապետի կոչին միացած որոշ հոգևորականների՝ նշելով նրանց կարծիքի «կտրուկ փոփոխությունը»:

«Այսօր հայտարարություն տարածած քահանաներից մեկն ընդամենը մի քանի օր առաջ բազմամարդ սեղանի շուրջ ամենավերջին բառերով էր բնութագրում Փաշինյանին ու տիրադավներին։

Չգիտեմ այս մի քանի օրերի ընթացքում ինչ շանտաժներ, սպառնալիքներ կամ այլ գործիքներ են նպաստել կարծիքի նման «ռադիկալ փոփոխությանը», բայց վստահ եմ, Փաշինյանը շատ լավ գիտի իրականում իրեն որքան և ինչպես են «աջակցում» այս օրերին նման հայտարարություններ տարածողները»,-գրել է նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ ՀԱԵ բարենորոգմանը միացած քահանաների թիվն արդեն 16 է։Նա հորդորել է պաշտպանել այդ քահանաներին: Բազմաթիվ այլ քահանաներ իրենց անվերապահ աջակցությունն են հայտնել Մայր Աթոռին և կաթողիկոսին:

ՀԱԵ բարենորոգման խորհուրդը հրավիրել է իր առաջին նիստը, որի ընթացքում քննարկվել են բարենորոգման հիմնական ուղղությունները, կազմակերպչական քայլերն ու առաջիկա անելիքները՝ ելնելով հիմնադիր հայտարարությամբ ամրագրված սկզբունքներից ու նպատակադրումից։

Հայտարարությամբ հրապարակվել է նաև Եկեղեցու բարենորոգման ճանապարհային քարտեզը՝ հետևյալ օրակարգով․բարենորոգման օրակարգի հանրահռչակում․ Եկեղեցու փաստացի պետի հեռացում, կաթողիկոսական տեղապահի ընտրություն, եկեղեցու կանոնադրության ընդունում, Ամենայն Հայոց կաթողիկոսի ընտրություն։

Leave a Comment