Փաշինյանն ու յուր «բարենորոգիչները» այս ընթացքում դեպի իրենց են ձգել քահանաների ընդամենը 3%-ին

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու նվիրապետական աթոռների ներքո իրենց հոգևոր ծառայությունն են իրականացնում ընդհանուր թվով 489 քահանա։

Հայաստանյան եկեղեցիներում քահանայաց դասի անդամ եկեղեցականները 250-նն են, իսկ Սփյուռքում` 239։

Փաշինյանի նախաձեռնած և տիրադավ անվանումը ստացած եպիսկոպոսների մասնակցությամբ իրականացվող «եկեղեցու բարենորոգման» գործընթացին միացել են ընդամենը 16 քահանաներ, ովքեր Վեհափառին ուրացած եպիսկոպոսների «աշխատողներն» են։

Ամիսներ շարունակ տեղի ունեցող իշխանական, քաղաքական ճնշումների ներքո Փաշինյանն ու յուր «բարենորոգիչները» կարողացել են իրենց կողմը ձգել ընդամենը 16 քահանա, որը կազմում է շուրջ 3%, ինչն էլ օրուգիշեր թմբկահարում են իշխանական սազանդարները։

Հիշեցնենք, որ Փաշինյանը, ով անձամբ է նախաձեռնել հակաեկեղեցական արշավը, եկեղեցու տրոհման գործընթացը, այսօր էլ հայտնեց, թե «եկեղեցին պետք է լինի «ազգային միասնության տարածք»։

–00—ՅՄ

Leave a Comment