«Ինտերի» մարզիչը լավագույնն է ճանաչվել Ա սերիայում դեկտեմբերին

Միլանի «Ինտերը» գլխավորող Կրիստիան Կիվուն ճանաչվել է Իտալիայի առաջնության լավագույն մարզիչ դեկտեմբերին, հաղորդում է Ա սերիայի մամուլի ծառայությունը։

Նախորդ ամիս «Ինտերն» Ա սերիայում հաղթել էր «Կոմոյին» (4:0), «Ջենոային» (2:1) և «Ատալանտային» (1:0)։

Ռումինացի մասնագետը 2025թ․ ամռանն է գլխավորել «Ինտերը», որն Իտալիայի առաջնության 18-րդ տուրից հետո 42 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Միլանյան ակումբում է խաղում Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը։

Leave a Comment