Երևանում չստերջացված թափառող կամ անկած շների հանդիպելու դեպքում պետք է դիմել «Կենդանիների խնամքի կենտրոն»

Երևանում չստերջացված թափառող կամ անկած շների հանդիպելու դեպքում պետք է դիմել «Կենդանիների խնամքի կենտրոն»

9 հունվարի 2026 – 13:49 AMT

PanARMENIAN.Net – Երևանի քաղաքապետարանը տեղեկացրել է, որ մայրաքաղաքի տարածքում չստերջացված թափառող շների կամ անկած կենդանիների դիերի առկայության դեպքում քաղաքացիները պետք է դիմեն «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ին։

Կարելի է անգահարել 1-05 հեռախոսահամարով, գրել կազմակերպության ֆեյսբուքյան կամ ինստագրամյան էջերին, գրանցել ահազանգը «Ակտիվ քաղաքացի» հարթակի միջոցով:

Ահազանգերը ներկայացնելիս անհրաժեշտ է հստակեցնել հասցեն և տրամադրել հեռախոսահամար։

Leave a Comment