2026 թ–ին նախատեսվում է ընդհանուր միգրացիոն հայեցակարգ ընդունել. ԱՊՀ գլխավոր քարտուղար

https://arm.sputniknews.ru/20260109/2026-tin-nakhatesvum-e-yndhanur-migracivon-hajecakarg-yndunel-aph-glkhavvor-qartughar-97603322.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/1d/94046189_80:0:2811:2048_1920x0_80_0_0_e314bfcb59c26c59bb462c29566ec76b.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

սերգեյ լեբեդև, անկախ պետությունների համագործակցություն (ապհ)

սերգեյ լեբեդև, անկախ պետությունների համագործակցություն (ապհ)

Բաժանորդագրվել

ԱՊՀ-ում միգրացիոն գործընթացների կարգավորման նոր ներպետական մոտեցումները մշտապես ուսումնասիրվում և վերլուծվում են։

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. Անկախ պետությունների համագործակցությունը (ԱՊՀ) նախատեսում է 2026 թվականին ԱՊՀ անդամ պետությունների ընդհանուր միգրացիոն տարածքի հայեցակարգ ընդունել, որը թույլ կտա զարգացնել օրինական միգրացիան և ավելի արդյունավետ պայքարել ապօրինի միգրացիայի դեմ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։

«Այժմ վերջնական փուլում է ԱՊՀ անդամ պետությունների ընդհանուր միգրացիոն տարածքի հայեցակարգի նոր խմբագրության համաձայնեցումը։ Հայեցակարգի ընդունումը, որը նախատեսված է 2026 թվականին, կնպաստի օրինական միգրացիայի կանոնակարգման համար ընդհանուր մոտեցումների ձևավորմանը։ Կարևորը, այս հայեցակարգը կարտացոլի Համագործակցության տարածքում միգրացիոն գործընթացների կարգավորման ընդհանուր ըմբռնումը։ Դա կնպաստի օրինական միգրացիայի զարգացմանը և դրա անօրինական բաղադրիչի դեմ ավելի արդյունավետ պայքարին», – հայտնել է Լեբեդևը։

Նրա խոսքով` ԱՊՀ-ում համաձայնեցված միգրացիոն քաղաքականության ձևավորումը տեղի է ունենում` հաշվի առնելով համաշխարհային միտումները։ Այն համագործակցության առաջնահերթ ուղղություններից մեկն է։

«Այսօր ԱՊՀ-ում համաձայնեցված միգրացիոն քաղաքականությունը մեր երկրների միջև համագործակցության ակտիվ զարգացման կարևոր գործոն է դարձել։ ԱՊՀ-ում մշակվել և վերլուծվում է իրավական բազան, մի շարք ակտեր են ընդունվել, որոնք կարգավորում են միգրացիոն գործընթացները և կանոնակարգում են պետությունների միջև համագործակցության հարցերը սոցիալական և աշխատանքային հարաբերությունների ողջ շրջանակով», – ասել է գլխավոր քարտուղարը։

Ռազմական ոլորտում ինտեգրումը ԱՊՀ-ում զարգանում է բոլոր հիմնական ուղղություններով. Լեբեդև

Լեբեդևը հատուկ նշել է Համագործակցության շրջանակներում միգրացիոն գործընթացների կարգավորման գործում Ռուսաստանի դերը, որն ավանդաբար ԱՊՀ-ում աշխատանքային միգրանտների ամենամեծ հոսքի կենտրոնն է։

Նա նշել է, որ փորձարկում է իրականացվում օտարերկրյա քաղաքացիների համար Ռուսաստան մուտք գործելու կանոնների և պայմանների փորձարկման վերաբերյալ` բացառությամբ Բելառուսի քաղաքացիների, որոնք ՌԴ քաղաքացիների հետ նույն իրավունքներն ունեն։ Դրա շրջանակում անձի կենսաչափական նույնականացման նոր մեխանիզմներ, միգրացիոն հաշվառման և արտոնագրեր ունեցող օտարերկրացիների աշխատանքի գործընթացների թվայնացում է նախատեսվում։

Լեբեդևի խոսքով՝ ԱՊՀ-ում մշտապես ուսումնասիրվում և վերլուծվում են միգրացիոն գործընթացների կարգավորման նոր ներպետական մոտեցումները, փոխադարձաբար ընդունելի առաջարկներ են մշակվում՝ ինչպես բազմակողմ, այնպես էլ երկկողմ մակարդակներում։

Ղազախստանում կկառուցվի դեղագործարան ԵԱՏՄ և ԱՊՀ երկրներ արտադրանք արտահանելու համար

Leave a Comment