Արցախից բռնի տեղահանված 4040 ընտանիք բնակապահովման պետական աջակցության ծրագրով արդեն ստացել է բնակարանների գնման հավաստագիր, որից 1700-ն արդեն իրացվել է։ Հայաստանի կառավարության ներկայացրած բնակապահովման ծրագրի շրջանակում հավաստագրերի տրամադրման ցածր ցուցանիշները պայմանավորված են Արցախից տեղահանված անձանց կողմից ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացի ձգձգմամբ։ Նախարար Արսեն Թորոսյանն ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ քաղաքացիություն ստանալու պահանջը մնալու է անփոփոխ, քանի որ նախկինում տրամադրված ՀՀ անձնագրերը եղել են միայն ճամփորդական փաստաթղթեր։ Նախարարի խոսքով՝ Արցախից բռնի տեղահանված հայերի՝ քաղաքացիություն ստանալու ցանկության բացակայությունը հաճախ պայմանավորված է տարբեր շրջանակների կողմից արվող «շահարկումներով» և պարտականություններով, այդ թվում՝ զինվորական ծառայությունից խուսափելու ձգտմամբ։ Նա հավելել է, որ քաղաքացիությունը ենթադրում է ոչ […]