ՀԷՑ-ի նախկին տնօրենը հերքում է հավելագրումների և «համակարգված կոռուպցիայի» մեղադրանքները

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նախկին գլխավոր տնօրեն Դավիթ Ղազինյանը հայտարարել է, որ ՀԷՑ-ում կիրառված հաշվառման համակարգերը տեխնիկապես թույլ չեն տալիս էլեկտրաէներգիայի սպառման հավելագրումներ կամ տվյալների կորստի հնարավորություն, իսկ վերջին շրջանում հնչող մեղադրանքների իրական թիրախը, նրա խոսքով, ընկերության սեփականատերն է՝ Սամվել Կարապետյանը։ Հունվարի 9-ին ասուլիսի ժամանակ Ղազինյանն ասաց, որ ՀԷՑ-ում ներդրված ԱՍԿՈԷ համակարգը մեծ մասամբ բացառում է մարդկային գործոնը, քանի որ հաշվիչները տվյալները փոխանցում են ավտոմատ կերպով։ Նրա խոսքով՝ եթե անգամ բազայում փորձ արվի փոխել ցուցանիշները, ապա անհամապատասխանությունը հնարավոր չէ չնկատել։ «Եթե հավելագրում է եղել բազայում, հաշվիչը կամ պետք է հանվի, կամ կորի, կամ ուղարկվի լաբորատորիա, որը պետական է, և այնտեղ […]

Leave a Comment