Եթե ընտրություններում իշխանությունները հաղթեցին, հոսանքի սակագինը թանկանալու է, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀԷՑ նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։
Ըստ Ղազինյանի՝ իշխանություններն աշխատում են հունիսի 7-ի համար, նրանց չի հետաքրքրում, թե ինչ է լինելու հունիսի 8-ից հետո.«Էն որ ես ասում էի, չեմ ուզում չարախնդալ, բայց վատ վիճակ է սպասվում ՀԷՑ-ին, արդեն տեսնում ենք»։