ԱՄՆ Սենատը սահմանափակել է Թրամփի լիազորությունները Վենեսուելայի հարցում • Tribune.am

ԱՄՆ Սենատը բանաձև է ընդունել, որը սահմանափակում է Վենեսուելայում ռազմական գործողությունները, հաղորդում է ABC News-ը: Փաստաթուղթը արգելում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ռազմական գործողություններ իրականացնել Վենեսուելայի տարածքում առանց Կոնգրեսի հաստատման։

Սենատը քվեարկել է 52 կողմ, 47 դեմ ձայներով: Միակ հանրապետականը ձեռնպահ է մնացել։

Նշվում է, որ բանաձևն այժմ պետք է հաստատվի հանրապետականների կողմից վերահսկվող Ներկայացուցիչների պալատի կողմից: Նախագահական հնարավոր վետոն հաղթահարելու համար անհրաժեշտ է երկու պալատների երկու երրորդի մեծամասնություն։

Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր, որ ԱՄՆ վարչակազմը մի շարք խիստ պայմաններ է սահմանել Վենեսուելայի գործող նախագահ Դելսի Ռոդրիգեսի համար: Ըստ հաղորդագրությունների, դրանցից առաջինը պահանջն է, որ Կարակասը լիովին խզի բոլոր տնտեսական և քաղաքական կապերը Չինաստանի, Ռուսաստանի, Իրանի և Կուբայի հետ։

Leave a Comment