Հաստատվել են 2026 թ.-ի միասնական քննությունների 1-ին փուլի օրերը

Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել են 2026 թ.-ի միասնական քննությունների առաջին փուլի օրերը և քննական կենտրոնները

Հաստատվել են 2026 թ.-ի միասնական քննությունների 1-ին փուլի օրերը


ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի/Նովոստի–Արմենիա/ Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել են 2026 թվականի միասնական քննությունների առաջին փուլի օրերը և քննական կենտրոնները: Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ-ը։


Համաձայն հրամանի` միասնական քննությունների համար, ըստ առարկաների, սահմանված են հետևյալ օրերը.


-Հունվարի 24՝ «Հայոց լեզու և հայ գրականություն»


-Հունվարի 25՝ «Ֆիզիկա», «Ռուսաց լեզու»


-Հունվարի 31՝ «Օտար լեզուներ»


-Փետրվարի 1՝ «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»


-Փետրվարի 7՝ «Մաթեմատիկա»


-Փետրվարի 8՝ «Քիմիա», «Հայոց պատմություն»։


Leave a Comment