Ուկրաինայի ԶՈւ դրոնի հարձակման ժամանակ վիրավորվել է Գրայվորոնի շրջանի ղեկավարը

https://arm.sputniknews.ru/20260108/ukrainaji-zu-drvoni-hardzakman-zhamanak-viravvorvel-e-grajvvorvoni-shrjani-ghekavary-97589936.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/08/97588699_0:0:1280:960_1920x0_80_0_0_65a95cf065a977ae879da7dddbda9efe.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

բելգորոդ, վյաչեսլավ գլադկով, անօդաչու թռչող սարք (աթս), ուկրաինա, պատերազմ

բելգորոդ, վյաչեսլավ գլադկով, անօդաչու թռչող սարք (աթս), ուկրաինա, պատերազմ

Բաժանորդագրվել

Պաշտոնյան արդեն երրորդ անգամ է վիրավորվում։

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. Ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով վիրավորվել է Բելգորոդի մարզի Գրայվորոնի շրջանի ղեկավար Դմիտրի Պանկովը: Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։

«Գոլովչինո գյուղում դրոնը հարվածել է առևտրային օբյեկտին։ Շրջանի ղեկավար Դմիտրի Ալեքսանդրովիչ Պանկովը մեկնել է դեպքի վայր՝ գնահատելու հարձակման հետևանքները: Այդ պահին թշնամու մեկ այլ անօդաչու կրկին հարձակվել է օբյեկտի վրա», – նշել է մարզպետը։

Նրա խոսքով՝ փակ գանգուղեղային և բազմաթիվ բեկորային վնասվածքներ ստացած շրջանի ղեկավարին տեղափոխել են Գրայվորոնի կենտրոնական հիվանդանոց։ Բժիշկների գնահատմամբ՝ վիճակը միջին ծանրության է։

«Սա Դմիտրի Ալեքսանդրովիչի արդեն երրորդ վիրավորումն է։ Նա մեծ պատասխանատվության, քաջության և հերոսության իսկական օրինակ է: Հենց նոր խոսեցի նրա հետ՝ ինչպես միշտ, հանգիստ է և վստահ։ Նման մարդկանց վրա է հենված Բելգորոդի հողը: Մեր բժիշկները շատ լավն են, վստահ եմ, որ հնարավորինս պրոֆեսիոնալ կերպով օգնություն կցուցաբերվի։ Սպասում ենք ծառայության վերադառնալուն»,- գրել է Գլադկովը:

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a Comment