Հունվարի 8․ ոսկրածուծի դոնորի օրն  ու անփոխարինելի դերը. «Սուրճ ու սեր առավոտից»

Հաղորդավարներ՝ Սևակ Հակոբյան և Վեգա Անդրեասյան, հյուր՝ կամավոր դոնոր, բժիշկ Արեգ Գալստյան։

Թեմա՝ ժամանակակից աշխարհում դժվար է գնահատել դոնորների դերը։ Շատ մարդկանց համար, որոնց մոտ հայտնաբերվում են տարբեր հիվանդություններ, փոխպատվաստումը դառնում է ապրելու միակ հնարավորությունը։ Սակայն ընթացակարգը բարդ է, իսկ համատեղելի դոնորի որոնման աշխատանքը՝ երկարատև։

Տարբեր երկրների առողջապահական կառույցները հատուկ ուշադրություն են դարձնում դոնորությանը։ Հայաստանում հունվարի 8-ին նշվում է ոսկրածուծի դոնորի օրը։

Ինչպես միշտ՝

  • Օրվա լրահոս,
  • Եղանակի կանխատեսում,
  • Քաղաքի խցանումների վիճակ,
  • Տարադրամի փոխարժեքներ,
  • Զվարթնոց օդանավակայանի թռիչքների ժամանակացույց,
  • Լավագույն երաժշտական ընտրանի,
  • Եվ, իհարկե, անմիջական կապ ռադիոլսողների հետ:

Միացե՛ք մեզ՝ ջերմ առավոտ, կարևոր թեմա և օգտակար տեղեկատվություն:

Leave a Comment