Իրանում սկսված բողոքի ցույցերը նոր թափ են ստացել․ ԱԳՆ-ն մեղադրում է ԱՄՆ-ին

https://arm.sputniknews.ru/20260108/iranum-sksvats-bvoghvoqi-cujcery-nvor-tap-en-stacel-agn-n-meghadrum-e-amn-in-97565056.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/08/97560253_158:0:1117:719_1920x0_80_0_0_36eca77211327242cfb3b6799c16def2.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իրանի իսլամական հանրապետություն, բողոքի ակցիա, այաթոլլա ալի խամենեի, ամն, տեսանյութեր, видео

իրանի իսլամական հանրապետություն, բողոքի ակցիա, այաթոլլա ալի խամենեի, ամն, տեսանյութեր, видео

Բաժանորդագրվել

Վերջին օրերին Իրանում բողոքի ցույցերն ավելի մարդաշատ են դարձել, ընդլայնվել է դրանց աշխարհագրությունը։

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. Իրանում սկսված զանգվածային բողոքի ցույցերը նոր թափ են ստացել։ Այս մասին «Իրանն այսօր» տելեգրամ ալիքում գրել է իրանագետ Ժաննա Վարդանյանը։

Նրա խոսքով՝ վերջին օրերին ոչ միայն մասնակիցների քանակն է ավելացել, այլև ընդլայնվել է բողոքի ցույցերի աշխարհագրությունը։

«Մարդաշատ ցույցերի տեսանյութեր են հրապարակվել նաև այն քաղաքներից, որտեղ մինչև այժմ ակտիվություն չի եղել կամ ավելի պասիվ էր»,- նշել է Վարդանյանը։

Ըստ նրա՝ նախորդ օրվա Աբդանանի մարդաշատ ցույցից հետո նմանատիպ ակցիաներ են եղել նաև Աստարայում, Ռաշտում, Ղազվինում, Աբադանում և մի շարք փոքր քաղաքներում: Ընդ որում՝ փոքր ու միջին քաղաքներում ընդգրկվածությունն այս ցույցերի առանձնահատկություններից է: Բացի դրանից, ցույցեր են եղել նաև Թեհրանի շուրջ 20 վայրերում: Ակտիվ շրջաններից շարունակում է մնալ երկրի արևմուտքը, որտեղ նաև ավելի ռադիկալ են ակցիաները:

«Արձանագրվել են իրավապահների վրա զինված հարձակումների դեպքեր: Հարձակումներ են եղել նաև հանրային ու վարչական նշանակության օբյեկտների վրա: Իրանի պետական լրատվամիջոցները հաղորդել են 3 իրավապահի զոհվելու մասին, մեկ աշխարհազորային էլ զոհվել է «կասկածելի հանգամանքներում»»,- գրել է իրանագետը:

Վարդանյանը հայտնել է նաև, որ ուսանողները դասադուլ են հայտարարել, մի շարք քաղաքներում էլ շուկաները չեն աշխատում։

Ակցիաներին հնչող հիմնական վանկարկումներն են «մահ Խամենեիին», «մահ բռնապետին», «Փահլավին վերադառնալու է» (նախկին շահի որդին – խմբ․) և նմանատիպ այլ կարգախոսներ։

Անձամբ Ռեզա Փահլավին Fox News-ի եթերում հայտարարել է, որ պատրաստ է վերադառնալ Իրան ու գլխավորել իշխանությունների դեմ պայքարը, եթե համապատասխան պայմաններ ստեղծվեն։

Իր հերթին էլ Իրանի ԱԳՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին երկրի ներքին գործերին միջամտելու, անկարգություններ կազմակերպելու, բռնության և ահաբեկչության համար։ Հայտարարության մեջ նշվում է, որ Իրանի ժողովուրդը թույլ չի տա Վաշինգտոնին խաթարել Իրանի ազգային ինքնիշխանությունն ու անկախությունը:

Նշվում է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը, իր Սահմանադրության մեջ ամրագրված սկզբունքներին համապատասխան, ճանաչում է խաղաղ ցույցերը և գործադրում է բոլոր ջանքերը ժողովրդի օրինական պահանջները բավարարելու համար:

Ընդ որում, գերատեսչությունում ուշադրություն են դարձրել, որ տնտեսական դժվարությունների զգալի մասը կապված է տոտալ տնտեսական և ֆինանսական պատերազմի հետ, որը ԱՄՆ-ն վարում է Իրանի ժողովրդի դեմ անօրինական և անարդար պատժամիջոցներով:

Leave a Comment