https://arm.sputniknews.ru/20260108/nakhvord-tari-hajastan-e-ajcelel-aveli-qan-22-milivon-zbvosashrjik-papvojan-97565215.html
Նախորդ տարի Հայաստան է այցելել ավելի քան 2,2 միլիոն զբոսաշրջիկ․ Պապոյան
Նախորդ տարի Հայաստան է այցելել ավելի քան 2,2 միլիոն զբոսաշրջիկ․ Պապոյան
Sputnik Արմենիա
Նախարարի խոսքով՝ պահպանելով և ավելացնելով ՌԴ-ից զբոսաշրջիկների թիվը՝ կառավարությունն աշխատում է նաև այլ երկրներից զբոսաշրջիկներ ներգրավելու ուղղությամբ։ 08.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-08T12:27+0400
2026-01-08T12:27+0400
2026-01-08T12:28+0400
զբոսաշրջիկ
զբոսաշրջություն
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/06/72002150_0:2:1600:902_1920x0_80_0_0_2e6f4f832909d2cede3d47e173fd9406.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. 2025թ-ին Հայաստան է այցելել 2 263 642 զբոսաշրջիկ։ Այսօրվա կառավարության նիստում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ նշելով, որ սա 2,5 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից և 19,4-ով՝ 2019թ-ի ցուցանիշից։Ըստ Պապոյանի՝ ՀՀ-ի զբոսաշրջային պատմության մեջ ամենաբարձր թվերը գրանցվել են 2023թ–ին։ Անցյալ տարի 216 հազարով պակաս զբոսաշրջիկ է ՌԴ-ից եկել, քան 2023թ–ին։ Սակայն փոխարենը այլ երկրներից 166 հազարով ավելի զբոսաշրջիկ է եկել, ինչի շնորհիվ տարբերությունը մոտ 50 հազար է կազմել։«Մեր քաղաքականությունները նրա մասին են լինելու, որ, օրինակ, ՌԴ-ի մասնաբաժինը, որը 52-53 տոկոս էր, իսկ հիմա 41 տոկոս, պահպանել Ռուսաստանի թվերը, շարունակել ավելացնել, բայց շարունակաբար ավելացնել այլ երկրների ծավալները»,- ասաց Պապոյանը։Նրա խոսքով՝ նախորդ տարվա դեկտեմբերին Հայաստան է եկել ավելի 139 հազար զբոսաշրջիկ, ինչի շնորհիվ, այսպես ասած, լավագույն դեկտեմբերն ենք ունեցել։Կառավարության այսօրվա նիստում Պապոյանը ներկայացրեց ՀՀ զբոսաշրջության զարգացման 2026-2030թթ․ ռազմավարական ծրագիրը և ռազմավարական ծրագրի կատարումն ապահովող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին նախագիծը։Նա նշեց, որ առաջնային է լինելու Հայաստանը միջազգային շուկայում դիրքավորել որպես մշակութային, գաստրո և արկածային տուրիզմի ուղղություն։ Միաժամանակ շարունակելու են աշխատանքներ տարվել մեծացնելու Հայաստանի՝ (որպես զբոսաշրջային ուղղություն) գրավչությունն ագրո, MICE (բիզնես, խոշոր միջոցառումների, կոնֆերանսների անցկացման վայր), բժշկական և առողջարանային, ինչպես նաև կրոնական տուրիզմը նախընտրողների համար։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/06/72002150_176:0:1600:1068_1920x0_80_0_0_40971b11cb5184cdac80e887d614e446.jpg.webp
զբոսաշրջիկ, զբոսաշրջություն , հայաստան
զբոսաշրջիկ, զբոսաշրջություն , հայաստան
Նախարարի խոսքով՝ պահպանելով և ավելացնելով ՌԴ-ից զբոսաշրջիկների թիվը՝ կառավարությունն աշխատում է նաև այլ երկրներից զբոսաշրջիկներ ներգրավելու ուղղությամբ։
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. 2025թ-ին Հայաստան է այցելել 2 263 642 զբոսաշրջիկ։ Այսօրվա կառավարության նիստում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ նշելով, որ սա 2,5 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից և 19,4-ով՝ 2019թ-ի ցուցանիշից։
Ըստ Պապոյանի՝ ՀՀ-ի զբոսաշրջային պատմության մեջ ամենաբարձր թվերը գրանցվել են 2023թ–ին։ Անցյալ տարի 216 հազարով պակաս զբոսաշրջիկ է ՌԴ-ից եկել, քան 2023թ–ին։ Սակայն փոխարենը այլ երկրներից 166 հազարով ավելի զբոսաշրջիկ է եկել, ինչի շնորհիվ տարբերությունը մոտ 50 հազար է կազմել։
«Մեր քաղաքականությունները նրա մասին են լինելու, որ, օրինակ, ՌԴ-ի մասնաբաժինը, որը 52-53 տոկոս էր, իսկ հիմա 41 տոկոս, պահպանել Ռուսաստանի թվերը, շարունակել ավելացնել, բայց շարունակաբար ավելացնել այլ երկրների ծավալները»,- ասաց Պապոյանը։
Նրա խոսքով՝ նախորդ տարվա դեկտեմբերին Հայաստան է եկել ավելի 139 հազար զբոսաշրջիկ, ինչի շնորհիվ, այսպես ասած, լավագույն դեկտեմբերն ենք ունեցել։
Կառավարության այսօրվա նիստում Պապոյանը ներկայացրեց ՀՀ զբոսաշրջության զարգացման 2026-2030թթ․ ռազմավարական ծրագիրը և ռազմավարական ծրագրի կատարումն ապահովող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին նախագիծը։
Նա նշեց, որ առաջնային է լինելու Հայաստանը միջազգային շուկայում դիրքավորել որպես մշակութային, գաստրո և արկածային տուրիզմի ուղղություն։ Միաժամանակ շարունակելու են աշխատանքներ տարվել մեծացնելու Հայաստանի՝ (որպես զբոսաշրջային ուղղություն) գրավչությունն ագրո, MICE (բիզնես, խոշոր միջոցառումների, կոնֆերանսների անցկացման վայր), բժշկական և առողջարանային, ինչպես նաև կրոնական տուրիզմը նախընտրողների համար։