7 հունվարի 2026 – 18:05 AMT
PanARMENIAN.Net – Հալեպում բախումների հետևանքով զոհվածների շրջանում ՀՀ քաղաքացիների առկայության մասին տեղեկություններ չկան: Այդ մասին ասել են ԱԳՆ-ից, հայտնում է Radar Armenia-ն:
«Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը մշտական կապ է պահպանվում տեղի իշխանությունների և հայ համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ: Զոհվածների շրջանում Հայաստանի քաղաքացիների առկայության մասին տեղեկություններ այս պահին չկան»,-ասել են նախարարությունից:
Նշվել է նաև, որ հասանելի են համապատասխան հեռախոսահամարներ, որոնց մասին տեղեկատվությունը տեղադրված է գլխավոր հյուպատոսության սոցիալական հարթակներում, որոնց հեռախոսահամարներին հյուպատոսության աշխատակիցները պատասխանում են շուրջօրյա ռեժիմով:
Սիրիայի Հալեպ քաղաքում բախումներ են տեղի ունեցել կառավարական զորքերի և քրդական ուժերի միջև։ Կան զոհեր։ Տեղեկություններ են տարածվում Շեյխ Մաքսուդ և Աշրաֆիե թաղամասերից խաղաղ բնակիչների փախչելու մասին։ Հալեպում բախումների հետևանքով հայերի շրջանում տուժածների վերաբերյալ տվյալներ չկան, սակայն, փակ են բոլոր կրթական հաստատությունները, չեղարկվել են Մեռելոցի միջոցառումները: