13:15 07.01.2026 (Թարմացված է: 13:16 07.01.2026)
Բաժանորդագրվել
Գլխավոր հյուպատոսությունը նշել է այն հեռախոսահամարները, որոնցով քաղաքացիներն անհրաժեշտության դեպքում կարող են կապ հաստատել աշխատակիցների հետ։
ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. Հայաստանի հյուպատոսությունը շարունակում է իր գործունեությունը Հալեպում։ Տեղեկությունը հայտնում է Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հալեպում իրավիճակը սրվել է, գնդակոծվում են քրդաբնակ Շեյխ Մաքսուդ և Աշրաֆիա շրջանները, բախումներ են սկսվել Սիրիայի անցումային կառավարության զորքերի և քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժերի» ջոկատների միջև:
«Տեղեկացնում ենք, որ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը շարունակում է իր գործունեությունը՝ ծառայություններ մատուցելով ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներին: Հյուպատոսական ծառայությունների վերաբերյալ հարցերի դեպքում գործում են Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության հեռախոսահամարները՝ +963 964 422 005, +963 942 000 690»,- ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (ՍԴՈւ) և Դամասկոսի կողմից վերահսկվող ուժերի միջև հունվարի 6–ին։ Բախումների հետևանքով Հալեպում 4 մարդ է զոհվել, 26-ը` վիրավորվել: