Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը շարունակում է իր գործունեությունը՝ ծառայություններ մատուցելով ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներին:
Հյուպատոսությունից նշում են, որ ծայությունների վերաբերյալ հարցերի դեպքում գործում են հետևյալ հեռախոսահամարները՝ +963 964 422 005, +963 942 000 690:
Դեկտեմբերի 23-ին Սիրիայի կառավարական զորքերը և դեմոկրատական ուժերը հերթական բախումներից հետո պայմանավորվել էին դեէսկալացիայի շուրջ։ Սակայն հրադադարը կրկին խախտվել է, հաղորդվում է առնվազն 4 զոհի մասին:
Սիրիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Մարիա Գաբրիելյանը հունվարի 6-ին հայտնել էր, որ Հալեպում իրավիճակը կտրուկ սրվել է, հայաբնակ թաղամասերի հարևանությամբ կրակոցներ և հրետակոծություն է։ Գաբրիելյանի խոսքով՝ երեկոյան քաղաքում շարունակվել են ինտենսիվ կրակոցները, կիրառվել է հրաձգային զենքեր և հրետանի։ Նա ընդգծել էր, որ քրդական երկու շրջան անմիջապես հարակից է հայաբնակ թաղամասերին, ինչի պատճառով ռազմական գործողություններն զգալիորեն ազդում են նաև հայկական համայնքի վրա։
