Կոլեգաներով գնացել էին ուխտերթի, հորդոր չի եղել, չեն դրդել․ Ավանեսյանը՝ ձայնագրության մասին

Կոլեգաներով գնացել էին ուխտերթի, հորդոր չի եղել, չեն դրդել։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ խոսելով երեկ հրապարակված ձայնագրության մասին։

Հիշեցնենք՝ երեկ հանրայնացվել է մի ձայնագրություն՝ ըստ որի, Առողջապահության վարչության աշխատակցուհին ասում է. «Բարի օր և Բարի Զատիկ, ուզում եմ տեղեկացնել բոլորին, որ այսօր Առողջապահության վարչությունով հավաքվում ենք Կինո Ռոսիայի մոտ և շարժվում ենք ուխտերթի պարոն Փաշինյանի հետ մասին, եթե ցանկացողները կան միացեք մեզ»:

«Ոչ մի հորդոր չի եղել, մարդիկ պայմանավորվել են և ովքեր ցանկացել են մասնակցել են երթին։ Այդ ձայնագրության մեջ հստակ երևում է, որ որևէ բան ոչ դրդել են ոչ խնդրել են։ Կարծում եմ՝ կարևոր էր երեկվա ուխտերթը, մարդիկ իրենց հստակ դիրքորոշումը արտահայտեցին»,- ասաց Ավանեսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

–00—ՅՄ

Leave a Comment