Իրանում ցույցերի ուժգնությունը պարբերաբար տատանվում է, բայց դրանք շարունակվում են՝որոշ տեղերում ռադիկալ բնույթ կրելով: Թելեգրամի «Իրանն այսօր» ալիքի փոխանցմամբ, երեկ հատկապես մարդաշատ բողոքի ակցիա է եղել Իլամ նահանգի Աբդանան քաղաքում: Իրավիճակը լարված է եղել նաև Թեհրանի մեծ շուկայում:
Ոչ պաշտոնական տվյալներով՝ վերջին 10 օրում զոհվել է առնվազն 34 ցուցարար, ձերբակալվել՝ 2076-ը: Հայտնի է 2 իրավապահի զոհվելու մասին: Երեկ նաև դոլարի փոխարժեքը նորից ռեկորդային է եղել՝ հասնելով 1 մլն 470 հազար ռիալի:
Տեսանյութերն Աբդանան քաղաքից է: Լսվող վանկարակումը՝ «Մահ Խամենեին»: Հաջորդ տեսանյութում ցուցարարները հարձակվել են խանութի վրա և պատռում են այնտեղից դուրս բերված բրնձի պարկերը: