Իրանում ցույցերը շարունակվում են. սպանվել է 1 ոստիկան և վիրավորվել 3-ը


Միջազգային


Իրանում ցուցարարները թալանել են սուպերմարկետ։

Mehr լրատվական գործակալության տվյալներով ցուցարարները թալանել են Իլամ նահանգի սուպերմարկետներից մեկը՝ խանութի ապրանքները փողոց նետելով։

Նահանգում զինված բախում է տեղի ունեցել նաև անվտանգության ուժերի և ցուցարարների միջև։ Գործակալության տվյալներով՝ հրազենային վերքերից մահացել է ավագ լեյտենանտ Էհսան Աղաջանին, իսկ ևս երեք ոստիկան վիրավորվել են։

Հարկ է նշել, որ Իրանում տեղի են ունենում վերջին երեք տարվա ընթացքում ամենամեծ բողոքի ցույցերը՝ գնաճի և դոլարի նկատմամբ ազգային արժույթի ռեկորդային արժեզրկման ֆոնին։


Leave a Comment