Ինչ են պատրաստում Սուրբ Ծննդին աշխարհի տարբեր երկրներում. 9 ավանդական ուտեստ (ՖՈՏՈ)

Ներկայացնում ենք Եվրոպայի 9 երկրների սուրբծննդյան ավանդական ուտեստները. ՖՈՏՈ


ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի․/Նովոստի-Արմենիա/․     Ինչ են պատրաստում Սուրբ Ծննդին աշխարհի տարբեր երկրներում։ Ներկայացնում ենք Եվրոպայի 9 երկրների սուրբծննդյան ավանդական ուտեստները։ Նրանց համար, ովքեր հետաքրքրված են աշխարհի ավանդական ուտեստներով, առաջարկում ենք ծանոթանալ սուրբծննդյան ուտեստներին, որոնք պատրաստում են Եվրոպայի տարբեր երկրներում։


Ֆրանսիա


Франция рулет ИИ


Սուրբծննդյան գերանը (bûche de Noël) ավանդական բիսկվիթային ռուլետ է։ Այժմ հրուշակագործներն ունեն ձևավորման և միջուկների բազմաթիվ տարբերակներ, սակայն ըստ դասական բաղադրատոմսի՝ ներսում շոկոլադե կամ սուրճի յուղային կրեմ է, իսկ վերևում՝ քաղցր «կեղևի» վրա, մարցիպանե տերևներ և գլազուրե վարդեր։ Ռուլետը կարելի է վայելել տաք համեմված սիդրով կամ կրյուշոնով․ այն սպիտակ գինի է՝ մրգերի և թունդ ալկոհոլի հավելումով։


Գերմանիա


Салат с сельдью Германия ИИ


Հարինգով աղցանը (herring salad) հյուսիսեվրոպական խնջույքներում մատուցվող հանրահայտ ուտեստ է։ Այն հիշեցնում է մեզ ծանոթ «տառեխը վերարկուի տակ» (селедка под шубой) աղցանը, սակայն գերմանական բաղադրատոմսում առկա է նաև խնձոր։ Բաղադրիչները փոփոխվում են՝ կախված տարածաշրջանից. որոշ տեղերում ավելացնում են այլ ձկնատեսակներ կամ միս։


Իսպանիա


кулич Испания ИИ


Տուրոնը (torrone) նշով և մեղրով պատրաստված նուգա է, որն ունի բազմաթիվ տարբերակներ։ Այնուամենայնիվ, պարտադիր չէ, որ այն լինի նշով. այսօր այն պատրաստում են ցանկացած տեսակի ընկուզեղենից՝ ավելացնելով ամեն ինչ՝ ադիբուդիից մինչև լիկյոր։ Նուգայից բացի կա նաև Պանետոնեն (panettone)՝ կուլիչի «երկվորյակ եղբայրը», միայն թե իսպանական եղբոր մոտ գլազուրե «գլխարկի» փոխարեն շաքարի փոշի են ցանում կամ էլ՝ ընդհանրապես ոչինչ: Այն թխում են փափուկ խմորից՝ ավելացնելով չրեր և չամիչ:


Պորտուգալիա


Треска, Португалия ИИ


Տեղացիները սիրում են Բակալյաուն (bacalhau)՝ աղ դրած չորացրած ձողաձուկը։ Նախկինում այն համարվում էր աղքատների սնունդ, սակայն այժմ այն Պորտուգալիայում Սուրբ Ծննդյան անբաժանելի մասն է։ Չորացրած ձողաձկից տոնի համար պատրաստում են նաև այլ ուտեստներ.


Բակալյաու-ա-Բրաս — ձուկը շոգեխաշում են սոխով և կարտոֆիլով


Բակալյաու-կոմ-Նատաս — եփում են սերուցքային «վերմակի» տակ


Պաստես-դե-Բակալյաու — դելիկատեսը վերածում են օլադիի


Չեխիա


Чехия хлеб ИИ


Վանոչկա (vanočka) — կակաչի սերմերով և ընկույզով քաղցր հյուսկեն հաց է, որն ամեն տարի ուտում են Չեխիայում։ Անվանումը ծագում է Vanoche բառից, որը չեխերեն նշանակում է Սուրբ Ծնունդ, իսկ ձևը հիշեցնում է խանձարուրի մեջ գտնվող մանկան, ինչը խորհրդանշում է պտղաբերություն։


Լեհաստան


Польша десерт ИИ


Ի՞նչ ուտեստ են մատուցում Սուրբ Ծննդին Լեհաստանում։ Ամեն ինչ կապված է կակաչի (խաշխաշի) հետ, որը լեհերի, ինչպես և շատ այլ ժողովուրդների մոտ, համարվում է առատության խորհրդանիշ։ Բացի կակաչով ռուլետից, պատրաստում են մակուվկի (makówki)․ սա տարբեր բաղադրիչներ ունեցող շերտավոր աղանդեր է, որի պատրաստման համար մատուցման ափսեի մեջ շերտերով դասավորում են հացի միջուկը և կակաչը՝ կաթով ու մեղրով։ Երբեմն ավելացնում են չրեր, ընկուզեղեն և համեմունքներ։ Ստացվում է բազմաշերտ հյուրասիրություն, որտեղ կակաչն ավելի շատ է, քան խմորը։


Իտալիա


Италия паста ИИ


Իհարկե, ո՞ւր առանց պաստայի: Սուրբ Ծննդին իտալական խնջույքներին մատուցվում են դրա մի քանի տեսակներ՝ ռավիոլի, տորտելինի, լազանյա: Կաթոլիկներին արգելված է միս ուտել եկեղեցական տոների նախօրեին, ուստի իտալացիների մեծ մասը Ճրագալույցին ձուկ է պատրաստում՝ տապակում են, եփում և, իհարկե, ավելացնում պաստայի մեջ:


Ավստրիա


свиной окорок Австрия ИИ


Տապակած խոզի ազդրամիսը (Schweinsbraten) թիակի կամ կողամսի հատվածն է՝ մարինացված խոտաբույսերով ու համեմունքներով և տապակված մինչև ոսկեդարչնագույն կեղևի ձևավորումը։ Այն մատուցում են կարտոֆիլե գնդիկներով և շոգեխաշած կարմիր կաղամբով (ротколь)։


Շվեդիա


шафрановые булочки Шведия ИИ


Ավանդական զաֆրանով բուլկիները (lussekatter) Շվեդիայում պատրաստում են Սուրբ Ծննդին, հատկապես Սուրբ Լյուսիայի տոնին (դեկտեմբերի 13-ին)։ Դրանք թխում են շրջված «S» տառի տեսքով և զարդարում չամիչով։ Հաճախ մատուցվում են մեկ գավաթ տաք գլինտվեյնի կամ սուրճի հետ։


Բոլոր նկարները գեներացված են արհեստական բանականության գործիքով։

Leave a Comment