«Եկեղեցու նկատմամբ այս գործողությունները մեր ազգի գլխին են փորձանք բերելու»․ Արա Զոհրաբյան

«Եկեղեցու նկատմամբ այս գործողությունները մեր ազգի գլխին են փորձանք բերելու»․ Արա Զոհրաբյան

Փաստաբան Արա Զոհրաբյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Այսօր՝ հունվարի 6-ին, Արագածոտնի մարզպետարանի և Թալինի համայնքապետարանի աշխատակիցները Ոստիկանության ծառայողների աջակցությամբ խոչընդոտեցին Թալինի Սուրբ Աստվածածին Եկեղեցու քահանա Տեր Հայկին մատուցել Սուրբ և Անմահ Պատարագ՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Հայտնության Տոնի առիթով:
Բոլորի աչքի առջև, իշխանության հովանու ներքո, տեղի է ունեցել հանցագործություն, քանի որ խոչընդոտվել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու գործունեությունը և ծեսի կատարումը:
Ցավալի է, բայց հույժ կարևոր այս Տոնի և ընդհանրապես Սուրբ և Անմահ Պատարագի խորհուրդները շատերը չեն գիտակցում:
Շատերը չեն գիտակցում, որ կարգալույծ եղած նախկին քահանայի կատարած արարողությունը ոչ միայն հոգևոր առումով պատարագ չի կարող կոչվել և անեծք է բերելու դրա մասնակիցների համար, այլ նաև՝
– Եկեղեցու կանոնական իմաստով պղծում է Սբ. Խորանը և սրբագործման կարգ կատարելու անհրաժեշտություն է առաջացնում,
– իրավական առումով ՀՀ քրեական օրենսգրքի 209-րդ հոդվածում նկարագրված հանցագործություն է:
Եկեղեցու նկատմամբ այս գործողությունները վերջին հաշվով մեր տանջված ազգի գլխին են փորձանք բերելու: Մեր ազգը պետք է գիտակցի, որ Սրբությունների պատասխանատուն հենց ազգն է և չեզոք դիրք գրավելը նույնպես հանդիսանում է չարամիտներին օժանդակություն:
Բայց այս դառը իրադարձությունների համատեքստում չեմ կարող չարձանագրել այն արժանապատիվ քրիստոնյաների ջանքերը, որոնք համաձայն չեն իշխանության ներկայացրած Եկեղեցու պառակտման և ազգային ինքնության քանդման այս ծրագրի հետ:
Շնորհավորում եմ բոլոր քրիստոնյաներին մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Հայտնության առիթով:
Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ…»։

Աղբյուրը`   Արա Զոհրաբյան

Leave a Comment