Ես շատ կցանկանայի հնարավորություն ունենալ անձամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին փոխանցել Նոբելյան մրցանակը, այս մասին հայտարարել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Մարիա Կորինա Մաչադոն:
«Այն, ինչ նա արել է, պատմական քայլ է, մեծ առաջընթաց դեպի ժողովրդավարության անցում և ես ուզում եմ սա հասցնել ամերիկացի ժողովրդին», – նշել է Մաչադոն:
Հիշեցնենք, որ Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոն Խաղաղության Նոբելյան մրցանակին է արժանացել հոկտեմբերի 10-ին։ Մրցանակին հավակնում էր նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։