Տվերում ԱԹՍ-ի բեկորը հարվածել է բազմահարկ շենքի. մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել

Քաղաքականություն

06.01.2026 | 13:15

Տվերում խոցված անօդաչու թռչող սարքի բեկորը հարվածել է բազմաբնակարան շենքի իններորդ հարկի բնակարանի պատուհաններին։

Բնակարանում հրդեհ է բռնկվել։ Տվերի մարզի նահանգապետի պաշտոնակատար Վիտալի Կորոլյովի խոսքով՝ մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել, գրում է Meduza-ն։

Բրյանսկի մարզում Պոդլեսնիե Նովոսյոլկի գյուղում անօդաչու թռչող սարքի հարվածից երկու մեքենա է վնասվել, վարորդները վիրավորվել են։

Վորոնեժի մարզում խոցված անօդաչու թռչող սարքը վնասել է երկաթուղային գծերը՝ պատճառ դաառնաալով գնացքների ուշացումների։ Իսկ Լիպեցկի մարզի Ուսմանսկի շրջանում ԱԹՍ-ները հարվաածել են արդյունաբերական օբյեկտի, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։

Ստերլիտամակի, Յարոսլավլի և Պենզայի բնակիչները նույնպես հայտնել են պայթյունների մասին (ըստ Astra-ի՝ Պենզայում հարձակվել են ավտոտրանսպորտային ընկերության վրա):

ՌԴ ՊՆ տվյալներով՝ հունվարի 6-ի գիշերը Ռուսաստանի տարածքում որսացվել և ոչնչացվել է ուկրաինական 129 անօդաչու թռչող սարք։ Դրանցից ամենաշատը Բրյանսկի (29), Բելգորոդի (13) և Յարոսլավլի (13) մարզերի վրա։

Թարգմանությունը` Էմմա Չոբանյանի

Leave a Comment