ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կասկածում է, որ ուկրաինական անօդաչու սարքերը դեկտեմբերի վերջին հարձակվել են Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի նստավայրի վրա, թեև մեկ շաբաթ առաջ հայտարարել էր, որ շատ է բարկացել կատարվածի համար և չի կարելի այդպես վարվել, գրում է «Ռիա նովոստի»-ն:
«Ես չեմ հավատում, որ այդ հարվածն իսկապես տեղի է ունեցել: Մոտակայքում ինչ-որ բան է պատահել, բայց դա ոչ մի կապ չունի դրա հետ», – ասել է Սպիտակ տան ղեկավարը:
Հավելենք՝ ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Կիևի ԶՈՒ-ն դեկտեմբերի 29-ի գիշերը Նովգորոդի մարզում Պուտինի նստավայրի վրա ահաբեկչական հարձակում է իրականացրել՝ օգտագործելով 91 անօդաչու թռչող սարք։