Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական ոստիկանները պարզել են «Hummer»-ի համարանիշները, որը «70 GH 777» է, իսկ Գոռ Հ.-ն հասարակության նկատմամբ անհարգալից կամ իրավական, կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք է դրսևորել կրակոցներ արձակելով օդ։
Բարեբախտաբար, կրակոցների հետևանքով տուժածներ չկան։
Դեպքի փաստով Երևանի քրեական ոստիկանությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական 3-րդ բաժին, որտեղ էլ դեպքի փաստով խուլիգանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քրեական ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Գոռ Հ.-ին, ինչպես նաև ավտոմեքենան ու հանցագործության գործիքներ ատրճանակն ու ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ։