Հունվարի 4-ի երեկոյան, 4-ի լույս 5-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց

ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի․/Նովոստի-Արմենիա/․ Հունվարի 4-ի երեկոյան, 4-ի լույս 5-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։
Ինչպես տեղեկացնում է Հայպետհիդրոմետը, հունվարի 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում հունվարի 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ։
Օդի ջերմաստիճանը հունվարի 4-ի գիշերը կնվազի ևս 3-4 աստիճանով, հունվարի 5-8-ին Լոռիում, Տավուշում և Սյունիքում աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով, հունվարի 8-ին հանրապետության մնացած շրջաններում կբարձրանա 3-4 աստիճանով:
Հունվարի 4-7-ը Երևանում գիշերը կլինի 17-19 աստիճան ցուրտ։