Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի Հյուսիսային պողոտայում բնակարան, ավտոկայանատեղի, 207 միլիոն դրամ – Նորություններ 30.12.2025

Հակակոռուպցիոն դատարանը մասնակի բավարարել է Դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցը. հայցի մասնակի բավարարումը բխում է Սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ 1776 որոշմամբ արտահայտված դիրքորոշումից:

Վճռով՝ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում, Ոստիկանությունում և Ազգային անվտանգության ծառայությունում տարբեր պաշտոններ զբաղեցրած Սերոբ Հարությունյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի՝

• Հյուսիսային պողոտայում գտնվող մեկ բնակարան, որի շուկայական արժեքը 2021 թվականի դրությամբ կազմել է շուրջ 206 միլիոն դրամ,
• Հյուսիսային պողոտայում գտնվող մեկ ավտոկայանատեղիի 78/100-րդ մասը, որի շուկայական արժեքը 2021 թվականի դրությամբ կազմել է շուրջ 6 միլիոն 800 հազար դրամ,
• Հյուսիսային պողոտայում գտնվող մեկ ավտոկայանատեղիի 824/1000-րդ մասը, որի շուկայական արժեքը 2021 թվականի դրությամբ կազմել է շուրջ 6 միլիոն 800 հազար դրամ,
• Երևան քաղաքի Չեխովի փողոցում գտնվող մեկ անշարժ գույքի 2/5-րդ մասը, որի շուկայական արժեքը 2021 թվականի դրությամբ կազմել է շուրջ 105 միլիոն դրամ,
• 207 միլիոն 452 հազար դրամ, որը պետք է բռնագանձվի Սերոբ Հարությունյանի անվամբ գրանցված, ինչպես նաև փաստացի նրան պատկանող գույքերի հաշվին:

Բռնագանձումը տեղի կունենա դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո:

 

Leave a Comment