Վարդան Ղուկասյանի նկատմամբ 1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվել է, մյուսով որոշում է կայացվել հետապնդում չհարուցել։ Այս մասին հայտնում է փաստաբան Արամայիս Հայրապետյանը։
«ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով որոշում է կայացվել Վարդան Ղուկասյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդումը դադարեցնել՝ մեղսագրված արարքը չկատարելու հիմքով։
Նույն որոշմամբ որոշվել է նաև Վարդան Ղուկասյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հանրային քրեական հետապնդում չհարուցել մեղսագրված արարքը չկատարելու հիմքով»–գրել է փաստաբանը։