Սիրելի՛ ընթերցողներ,
Hayastan.news լրատվական կայքը շնորհավորում է ձեզ Նոր տարվա կապակցությամբ։
Թող գալիք տարին լինի ազգային արժանապատվության, անվտանգ ու կայուն զարգացման տարի, բերի խաղաղություն մեր երկրին, ուժ՝ մեր ժողովրդին և հավատ՝ վաղվա օրվա հանդեպ։
Շնորհակալ ենք, որ մեզ հետ եք եղել՝ հետևելով Հայաստանում և տարածաշրջանում տեղի ունեցող կարևոր իրադարձություններին։ Մենք շարունակելու ենք մեր աշխատանքը՝ ներկայացնելով հավաստի, պատասխանատու և ազգային շահերից բխող տեղեկատվություն։
Շնորհավոր Նոր տարի։