Armenia Today-ի խմբագրությունը շնորհավորում է Ձեզ՝ Նոր տարվա և գալիք Սուրբ Ծննդյան առթիվ։
Մենք հուսով ենք, որ համաշխարհային ճգնաժամերով և քաղաքական ցնցումներով լի այս աշխարհում յուրաքանչյուրիդ կհաջողվի մխիթարություն ու ջերմություն գտնել ընտանիքում, քանի որ վերջիվերջո հենց դա է ամենակարևորը։ Մերձավորների աջակցությունն ու սերը թող միշտ մնան այն ամենաուժեղ հենարանը, որը ներշնչում է անել առաջին հայացքից նույնիսկ անհնարին թվացողը։
Անցնող 2025 թվականը Armenia Today-ի համար դարձավ աճի և վստահության տարի․ գրեթե մեկուկես միլիոն դիտում և ավելի քան 100 հազար նոր բաժանորդ սոցիալական ցանցերում։ Մենք շնորհակալ ենք յուրաքանչյուր ընթերցողի, որ շարունակում է մնալ մեզ հետ։
Time ամսագիրը 2025 թվականին արհեստական բանականության ճարտարապետներին նշել է որպես աշխարհի ձևավորման հիմնական ուժերից մեկը։ Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ առանձին մարդու որոշումներն են սկսել ավելի ու ավելի հաճախ ազդել համաշխարհային գործընթացների վրա։ Թող 2026 թվականը յուրաքանչյուրի համար դառնա անձնական աճի, մարդու և բնության նկատմամբ հարգանքի, ինչպես նաև ստեղծարարությանը միտված տարի։
Ցավոք, չենք կարող խոստանալ, որ նոր՝ 2026 թվականին, կպատմենք միայն լավ լուրեր։ Սակայն մենք չենք կորցնում հույսը, որ հասարակական պառակտումն, ի վերջո, կթուլանա, իսկ խորհրդարանական ընտրությունները հայկական հասարակական կյանքին նոր շունչ կհաղորդեն, և քաղաքականության մեջ իսկապես նոր դեմքեր կհայտնվեն։
Մենք նաև վստահ ենք, որ հայ երաժիշտները, ռեժիսորները, դերասանները, մարզիկները և գործարարները գալիք տարին ոչ պակաս կհարստացնեն նոր կոթողներով, իսկ գուցե և ավելի, քան նախորդին։ Եվ, անշուշտ, երաշխավորում ենք, որ ինչպես խնդիրների, այնպես էլ ձեռքբերումների մասին Ձեզ կպատմենք ազնիվ և ժամանակին։
Շնորհավորում ենք Ձեզ և Ձեր բոլոր հարազատներին, հոգ տարեք Ձեր և մեր ընդհանուր միասնության մասին։
Հարգանքով՝
Armenia Today-ի խմբագրություն
