Հանրապետության մի շարք բնակավայրեր Ամանորին ընդառաջ մնացել են առանց հոսանքի։ ABC Media-ն արձագանքներ է ստացել Մասիս, Էջմիածին, Մարտունի քաղաքների, ինչպես նաև՝ մայրաքաղաքի մի քանի վարչական շրջանների բնակիչներից, որ հակառակ տոնական եռուզեռին՝ մնացել են առանց հոսանքի։
Քաղաքացիները «ողջույններ են հղում ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին», մեկնաբանում, որ «էլեկետրաէներգիայի անջատումները հետևանք են կառույցի վատ կառավարման»։
Բնակիչների՝ սոցցանցերում հրապարակ լուսանկարները ներկայացնում ենք ստորև։