ՀՀ պետականության և ինքնիշխանության ամրապնդման առումով 2025-ը վերջին տարիների լավագույն տարին էր. Ալեն Սիմոնյան

Հայաստանի պետականության և ինքնիշխանության ամրապնդման առումով անցնող 2025 թվականը թերևս վերջին տարիների լավագույն տարին էր, իր ամանորյա ուղերձում նշել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Հենց այս տարի մենք մեր երկրի համար գալիք տարիների, տասնամյակների և գուցե հարյուրամյակների համար այնպիսի հիմքեր դրեցինք, որոնց վրա սկսել ենք թեկուզ զգուշորեն, բայց կառուցել տեսանելի, հասկանալի ապագա մեր երկրի և մեր ժողովրդի համար», – ասել է նա:

Այս ամենի անկյունաքարերից մեկը, ըստ նրա, օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան պատմական համաձայնագիրն է, որը խաղաղության առաջին արձանագրումն էր: Մյուս անկյունաքարը Տավուշի մարզի սահմանազատված սահմանն է, շեշտել է ԱԺ նախագահը:

Բացի այդ, նա ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին այլևս ազատ է ու իրավազոր:

Leave a Comment