«Ռեալը» հայտարարություն է տարածել Մբապեի վնասվածքի վերաբերյալ

Մադրիդյան գրանդը հայտնել է, որ Մբապեի մոտ ախտորոշվել է ձախ ծնկի կապանի վնասվածք։

Ֆրանսիացի ֆուտբոլիստը մի քանի շաբաթ շարունակ ծնկի ցավեր է զգացել։ Սկզբում թվում էր, թե դա աննշան խնդիր է, սակայն դեկտեմբերի 31-ի առավոտյան, բժշկական զննումը ցույց է տվել կապանի վնասվածք, որը կպահանջի վերականգնման երկար շրջան։

L’Equipe-ի տվյալներով՝ աստղային ֆուտբոլիստին մոտ երեք շաբաթ կպահանջվի ծնկի կապանի վնասվածքից լիովին ապաքինվելու համար։

Այս մրցաշրջանում 27-ամյա հարձակվողը ակումբային մակարդակով անցկացրած 24 խաղում խփել է 29 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։

Leave a Comment