Հրդեհ է բռնկվել Ենոքավան գյուղի հանգստյան գոտիներից մեկում․ ՆԳՆ


Դեկտեմբերի 31-ին, ժամը 14։47-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ենոքավան գյուղի  հանգստյան գոտիներից մեկում՝ փայտե տաղավարում:


 


ՆԳՆ փրկարար ծառայությունի հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։


 


Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ենոքավան գյուղի 1-ին փողոցում գտնվող հանգստյան գոտու սրճարանում:


 


Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:47-ին, մարվել՝ 17:39-ին: Այրվել է փայտե սրճարանը (մոտ 120 ք մ):


 


Կանխվել է հրդեհի տարածումը դեպի մոտակա շինություններ:

Դիտումների քանակ2

Leave a Comment