ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News

Անցնող տարին մեր երկրի և մեր ժողովրդի համար շատ լավ ու դրական էր։ Հայաստանի պետականության և ինքնիշխանության ամրապնդման առումով 2025 թվականը թերևս վերջին տարիների լավագույն տարին էր։ Այս մասին ասված է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձում։
«ՀՀ քաղաքացին այլևս ազատ է ու իրավազոր և չպետք է փողոց դուրս գա «մենք ենք տերը մեր երկրի» կարգախոսով։
Մեր քաղաքացիներն են այլևս ՀՀ իրական տերը և որոշողը։ Շնորհակալություն 2025, գալդ բարի 2026»։
—00—ԼԱ