Հրդեհ Ենոքավան գյուղում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

Դեկտեմբերի 31-ին, ժամը 14։47-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ենոքավան գյուղի հանգստյան գոտիներից մեկում՝ փայտե տաղավարում:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ենոքավան գյուղի 1-ին փողոցում գտնվող հանգստյան գոտու սրճարանում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:47-ին, մարվել՝ 17:39-ին: Այրվել է փայտե սրճարանը (մոտ 120 ք մ):

Կանխվել է հրդեհի տարածումը դեպի մոտակա շինություններ:

Leave a Comment