Թուրքիայում շարունակվում են ԻՊ անդամների ձերբակալությունները

Թուրքիայում շարունակվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամների ձերբակալությունները։

Այս մասին Х-ի իր օգտահաշվում այսօր գրել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան։

Նախարարի խոսքով՝ անցած գիշեր երկրի 25 նահանգներում իրականացված միաժամանակյա գործողության ընթացքում «Իսլամական պետության» ևս 125 անդամ է ձերբակալվել։

Այսպիսով, Թուրքիայի տարբեր շրջաններում վերջին մեկ շաբաթում ձերբակալված իսլամիստների թիվը հասել է 600-ի։

Leave a Comment