«2026 թվականին կենտրոնանալու ենք ընդդիմության անելիքների վրա». Էդմոն Մարուքյան

«2026 թվականին կենտրոնանալու ենք ընդդիմության անելիքների վրա». Էդմոն Մարուքյան

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սիրելի հայրենակիցներ,
2025 թվականի ողջ ընթացքում մենք բաց, թափանցիկ և պարզ ձևով ներկայացրել ենք, թե ինչ խնդիրներ ունի մեր պետությունը, ինչ սխալ որոշումներ են ընդունվել իշխանությունների կողմից, և այդ սխալներից որոնք են եղել անփորձության ու անփութության հետևանք, իսկ որոնք՝ մեր պետության համար ճակատագրական դարձած դիտավորությամբ արված սխալներ։
Մեծ հաշվով սրանով ենք զբաղված եղել այս տարի, և նաև դրա շնորհիվ է որ այսօր բոլորի համար արդեն հասկանալի է, թե ինչ իշխանություն ունենք։ Հիմա անհրաժեշտ է մարդկանց ցույց տալ, թե ինչ լուծումներ կարող է գտնել ընդդիմությունը։
Ես բազմիցս ասել եմ, որ իշխանությունը լավ գիտի՝ ինչ է անում, սակայն մեծ հարց է, թե արդյո՞ք ընդդիմությունը գիտի իր անելիքը։
2026 թվականին մենք կենտրոնանալու ենք հենց ընդդիմության անելիքների վրա։
Շատ բաց խոսելու ենք, ցույց ենք տալու, թե ինչ է պետք անել, որպեսզի երկրում վերջապես տեղի ունենան այդքան սպասված փոփոխությունները։
Այսպիսով, հաջորդ տարվա մեր հիմնական անելիքը մատնանշելով՝ ցանկանում եմ հույս հայտնել, որ հաջողվելու է համախմբվել և շարժվել առաջ։ Ուրեմն շնորհավորում եմ բոլորիդ և ցանկանում առողջ միտք ու մարմին՝ սպասվող հաղթանակներին ընդառաջ։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»:

Աղբյուրը`   Էդմոն Մարուքյան

Leave a Comment