Հարավային Աֆրիկայում ավանդական ծեսերի ընթացքում 41 երիտասարդ է մահացել

Նոյեմբեր–դեկտեմբերին Հարավային Աֆրիկայում ավանդական նախաձեռնման ծեսերի ժամանակ իրականացվող թլպատումների հետևանքով մահացել է 41 երիտասարդ։ Ծեսերը տարածված են մի շարք էթնիկ համայնքներում և համարվում են տղամարդ դառնալու կարևոր փուլ։

Չնայած նախաձեռնման դպրոցների գրանցման պարտադիր պահանջին՝ շարունակում են գործել անօրինական կենտրոններ, որտեղ հաճախ չեն պահպանվում առողջապահական նորմերը։

Ավանդական հարցերով նախարար Վելենկոսինի Հլաբիսայի խոսքով՝ մահերի պատճառը դպրոցների և ծնողների անփութությունն է, այդ թվում՝ վտանգավոր խորհուրդների հետևելը, օրինակ՝ ջուր չխմելու վերաբերյալ։

Leave a Comment